Դոնալդ Թրամփը չի բացառել Պենտագոնի ղեկավարի պաշտոնանկությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի պաշտոնանկությունը։ «Հնարավոր է, որ նա հեռանա։ Ես կարծում եմ, որ նա իր տեսակի մեջ դեմոկրատ է, եթե ուզում եք ճիշտն իմանալ»,– հայտարարել է պարոն Թրամփը CBS հեռուստաալիքով հեռարձակվող «60 րոպե» հաղորդման եթերում։
ԱՄՆ նախագահի խոսքերով՝ Պենտագոնի ղեկավարն իրեն ոչինչ չի ասել, և նրանք հրաշալի հարաբերությունների մեջ են իրար հետ։ «Մենք ճաշել ենք երկու օր առաջ, սակայն ինչ որ մի պահի բոլորն էլ գնում են։ Սա Վիշինգտոնն է»,– ասել է Թրամփը։
