Դոնեցկում սգո օր է հայտարարվել
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում սգո օր է հայտարարվել՝ հարգելու Դոնեցկում հասարական տրանսպորտի կանգառի ուղղությամբ բացված հրաձգության հետևանքով զոհված 13 մարդկանց հիշատակը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով ԴԺՀ-ի իշխանության մամուլի քարտուղարությանը:
Հրամանագիրը ստորագրվել է ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի կողմից:
Ինքնահռչակ հանրապետության տարածքում իջեցվել են բոլոր դրոշները, հետաձգվել է ժամանցային հաղորդումների թողարկումը:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Դոնեցկում տրոլեյբուսի ուղղությամբ հրաձգության հետևանքում 13 մարդ էր զոհվել ևս 20 տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Ուկրաինայի իշխանությունը միջադեպը որպես «ահաբեկչություն» էր որակել:
