Դոնի Ռոստովում զոհերի ինքնության ճանաչման գործընթացը կարող է երկու շաբաթ տևել
Դոնի Ռոստովի դատական փորձագետներն այսօր սկսել են FlyDubai-ի ինքնաթիռի զոհերի մնացորդներով նրանց ինքնությունը որոշելու գործընթացը:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
«Ինքնության ճանաչման գործընթացը կարող է տևել ավելի քան երկու շաբաթ»,-ասել է նա:
Սոկոլովը հստակեցրել է, որ այս պահին համագործակցում են զոհերի 70 հարազատների հետ: Նրանց մի մասն արդեն եկել է Դոնի Ռոստով և պատրաստ է անհրաժեշտ փորձանմուշները տալ՝ ինքնության ճանաչման համար:
Դոնի Ռոստովի օդանավակայանում այսօր առավոտյան ավարտվել է որոնողա-փրկարարական գործողությունը:
