Դպրոցի դատապարտված նախկին տնօրենը դատարանում վիճարկում է քաղաքապետի որոշումը
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, տեղի կունենա դատական առաջին նիստը, որտեղ Երևանի թիվ 27 դպրոցի դատապարտված նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը վարչական դատարանում վիճարկելու է Երևանի քաղաքապետի որոշումը:
Հիշեցնենք, որ վերոնշյալ որոշումով Երեւանի քաղաքապետը չեղյալ էր հայտարարել սույն թվականի 01.08.2014թ. տնօրենի թափուր տեղի համար կայացած մրցույթի վերաբերյալ դպրոցի կառավարման խորհրդի թ.20 արձանագրությամբ քաղաքապետին ներկայացրած այն որոշումը, որով դպրոցի կառավարման խորհուրդն ընտրված տնօրեն է հայտարարել դատապարտված և դատվածության մարման ժամկետը չլրացած Սուսաննա Սարգսյանինև առաջարկել էր նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր:
Այս առնչությամբ, Երևանի ավագանու «Բարեւ Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշել է. «Երևանի քաղաքապետի կողմից դեռեւս չի վերանայվել դպրոցի կառավարման խորհրդի կազմը, որի կայացրած վերոնշյալ որոշումը կայացվել է ՀՀ կառավարության որոշման համապատասխան կարգի լրջագույն խախտմամբ:
