Դպրոցը մնացել է առանց վերանորոգման
Մալաթիայի թիվ 191 դպրոցը մտել է վերանորոգման ցուցակ, բայց մեկ տարվա ընթացքում անընդհատ փոխվել է վերանորոգող կազմակերպությունը: Դպրոցը օգոստոս ամսից դատարկվել է, բայց մինչև այսօր՝ նոյեմբերի 4-ը, դեռ չի վերանորոգվել: Փոխվում են շինարարական կազմակերպությունները, և դպրոցը մնում է առանց վերանորոգման: Shabat.am-ը խոսեց դպրոցի տնօրեն Թամարա Ավդալյանի հետ, ով նշեց, որ հիմա օգտագործում են դպրոցի մի մասնաշենքը, իսկ մյուս մասը դեռ չի վերանորոգվել: Դատարկվել են մի շարք սենյակներ, սակայն այդ ամենը չի խանգարում դասապրոցեսը շարունակելու համար: Աշակերտները հանգիստ կարողանում են դասի գալ, ոչ մի խնդիր չկա: Իսկ այն հարցին, թե ինչու են շինարարական կազմակերպությունները փոփոխվում, տնօրենը ասաց, որ ինքը տեղյակ չէ:
