Դրամապանակը գողացել էր 57-ամյա կինը
Դեկտեմբերի 12-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1952թ. ծնված Լարիսա Ա.-ին, ով հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13:30-ին, Սեբաստիայի փողոցի թիվ 143 հասցեում գործող սուպերմարկետի դեղատան մոտ գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 62.000 դրամ, այցեքարտ և վճարման կտրոններ:
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 11-ին անհայտ անձը դրամապանակը իր պարունակությամբ վերադարձրել է Լարիսա Ա.-ին:
Հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով բաժին է հրավիրվել 1957թ. ծնված Քաղցրիկ Մ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
