Դրամապանակը գողացել էր թիվ 71 երթուղայինի ուղևորուհու պայուսակից
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Լենինգրադյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 27-ամյա Լեւոն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ՝ բանկային քարտերով, կանխիկ գումարով եւ մի կնոջ կենսաչափական տվյալներով ՀՀ անձնագրով:
Լեւոն Ա.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է թիվ 71 երթուղու միկրոավտոբուսի սրահում, մի կնոջ պայուսակից:
Կատարվում է հետաքննություն:
