«Դու պղծություն էս քարոզում, գնա եստեղից». վեճ գենդերային այլասերության երթի ժամանակ
Երեւանում Թամանյանի արձանի դիմացից այսօր մեկնարկեց ընդդեմ գենդերային այլասերության երթ, որի մասնակիցները ՀՀ կառավարությունից պահանջում են հետ կանչել գենդերային հավասարության մասին օրենքը, որին մասնակցում էր նաեւ «Նոր մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցի ժամանակ, Անի Զախարյանին մոտեցավ հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը եւ հայտարարեց, որ Անի Զախարյանը պղծություն է քարոզում:
