Դուբայի հյուրանոցի հերդեհի հետևանքով մեկ մարդ զոհվել է (Photo)
Դուբայում` Ամանորից հաշված ժամեր առաջ, խոշոր հրդեհ է բռնկվել «Ադրես» հյուրանոց-երկնաքերում, որը գտնվում է աշխարհի ամենաբարձր շինության` «Բուրջ Խալիֆայի» կողքին:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, կրակը բռնկվել է երկնաքերի 20-րդ հարկում, ինչից հետո այն մեծ արագությամբ տարածվել է 63-հարկանի շինության գրեթե ողջ տարածքով մեկ: Դրա հետևանքով շենքի այրված բեկորները վերևից ընկել են ցած:


