Դուրս եկեք փողոց և շփվեք ժողովրդի հետ՝ եթե արդար եք, և չեք վախենում սեփական ժողովրդից
Մեկ ստորագրությամբ մարդկանց տնավեր սարքելուց հետո, իշխանությունը պետք է մտածեր մեր հայրենակիցներին տեղավորելու, բնակարաններ հատկացնելու մասին, այլ ոչ թե զբաղվեր սեփական իշխանությունը պահելու համար ցանկացած ստոր քայլի դիմելուն։ Դուք ստիպել եք մեր ժողովրդին ՝ սեփական ձեռքով այրել տարիներով կառուցած իր տունը, որ թուրքի բաժին չդառնա ։
Իսկ հիմա մարդկանց բռնելով, վախացնելով փորձում եք արդար ձևանալ։Դուրս եկեք փողոց և շփվեք ժողովրդի հետ՝ եթե արդար եք և չեք վախենում սեփական ժողովրդից։Ազգին տարանջատելուց, գույների բաժանելուց, ֆեյքերի միջոցով տպավորություն ստեղծելուց, «Հայաստանցին ավելի անթասիբ է քան սփյուռքահայը» կոչելուց, հայ զինվորին , հրամանատարին ու գեներալին ստի հիման վրա դասալիք կոչելուց բացի , ոչնչի ընդունակ չեք։
Միգուցե չե՞ք ավարտել ձեր միսսիան և ժամանակ եք ձգում։
Կապրենք և կտեսնենք ձեր իդական դեմքը, բայց ափսոս այս բացահայտումը շատ թանգ նստեց մեզ վրա՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՅԱՆՔԵՐ և ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԻ ՄԱՍ։
Մի պահ հետ հայացք գցեք և մի փոքր ամաչեք ձեր ով լինելուց։
Աստվաց հասնի և պահպանի Հայ ազգին և լույսերի մեջ պահի բոլոր նահատակված տղաների շիրիմները։

