Դյուրավառ հեղուկը լցրել է «Բենտլի» մակնիշի ավտոմեքենայի վրա եւ հրկիզել (Տեսանյութ)
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Պարոնյան 7 հասցեում կայանված «Բենտլի» մակնիշի ավտոմեքենան հրկիզելու միջոցով վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ միջոցներ են ձեռնարկվում առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ նախաքննության ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Կենտրոնական բաժնից ստացվել են դեպքի վայրի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է առերեւույթ հանցագործություն կատարած անձը հրկիզում ավտոմեքենան:
Ովքեր ճանաչում են կամ որևէ տեղեկություն ունեն տեսագրության մեջ պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
