Ձեր գործը չէ. Թրամփը` Պուտինի հետ բանակցությունների թեմաների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ է` լավ զրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. հայտնում է Газета.ру-ն:
Ըստ նրա` խոսքը Օսակայում` «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպման մասին է:
Թրամփը նաև հրաժարվել է պատասխանել հարցին, թե ինչ թեմաներ են քննարկվելու` ասելով լրագրողներին, որ դա նրանց գործը չէ: