Ձերբակալվածը փորձել է ինքնասպանություն գործել ՁՊՎ-ում
Երեկ երեկոյան ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Արտաշատի ՁՊՎ-ում: Ինքնասպանության փորձը կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ առանց հափշտակելու նպատակի տրանսպորտային միջոցին ապօրինի տիրանալը, հարուցված քրեական գործով ձերբակալված, 25-ամյա Մնացականյանը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նա փորձել է կյանքին վերջ տալ ՁՊՎ-ի խցում՝ պարանով կախվելու միջոցով, ընդ որում, որպես պարան երիտասարդն օգտագործել է մարզահագուստի շղթան: Ինքնասպանությունը կանխվել է հերթապահություն իրականացնող ոստիկանների կողմից:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
