Ձերբակալվել է «օրենքով գող» Կաստիլը
Ինչպես հայտնի է դարձել «Պրայմ Քրայմ» լրատվական գործակալությանը, մերձմոսկովյան Նարո-Ֆոմինսկում Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության Մոսկովյան շրջանի ստորաբաժանման աշխատակիցները ձերբակալել են 45-ամյա «օրենքով գող» Կոնստանտին Բորիսովին, ով քրեական միջավայրում առավել հայտնի է որպես Կաստիլ: Փաստաբան Իվան Միրոնովի խոսքերով, անձնական զննությամբ իր պաշտպանյալի մոտից առգրավվել է 9 գ հերոին:
Ռուսաստանյան լրատվամիջոցի տվյալներով, ձերբակալության գործողության ընթացքում Կոստիլը արգելափակել էր իր ամենագնացի՝ «Toyota Land Cruiser 200»-ի դռները, այդ պատճառով արագ արձագանքման հատուկ ջոկատի մարտիկները հարկադրված էին մեքենայից քրեական հեղինակության դուրս բերման համար ծանր մուրճերով ջարդել արտասահմանյան մեքենայի ապակիները:
Հիշեցնենք, որ «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի կողմակիցների՝ իր իսկ գլխավորությամբ անցյալ տարվա տոտալ հղկումից հետո Կոնստանտին Բորիսովը հանդիսանում էր «դեդովյան» ընդդիմության՝ ազատության մեջ մնացած քչերից մեկը:
