Ձերբակալվել է Փարիզի ահաբեկչությունների մեջ ներգրավված 3-րդ կասկածյալը
Ինչպես գրում է korrespondent.net-ը, Բելգիայում ձերբակալվել է Մարոկկոյի 39-ամյա քաղաքացի, ում մոտ ձերբակալության ժամանակ ավտոմեքենայում հրացան է հայտնաբերվել և արյան հետքեր: Վերջինիս տանը խուզարկություն է անցկացվել, որի ժամանակ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են զենք: Լազեզ Աբրամին, ով մեղադրվում է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների մեջ, դատարանի առաջ կկանգի չորեքշաբթի օրը :
