Ձերբակալվել է Շոյգույի ժամանակների ՌԴ պաշտպանության փոխնախարարներից եւս մեկը
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության հերթական նախկին, այսինքն` Շոյգույի ժամանակների փոխնախարարներից եւս մեկը` Դմիտրի Բուլգակովը: Նրա նկատմամբ իրականացվում են քննչական գործողություններ, հայտնում է Քննչական կոմիտեն։
Մեղադրանքը նույնն է` գեներալը ներգրավված է կոռուպցիոն գործով, նրան տեղափոխել են քննչական մեկուսարան, պարզաբանել են ԱԴԾ-ից։
Բուլգակովը պատասխանատու էր բանակի նյութատեխնիկական ապահովման համար և 2022 թվականի աշնանն ազատվեց պարտականություններից:
Բուլգակովը ատկատներ է ստացել առևտրային կառույցներից, որոնց շահերը նա լոբբինգ է իրականացրել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ պայմանագրեր կնքելիս: