Ձեռքսեղմում այդպես էլ չեղա՞վ (Video)
Այսօր Երեւանի ժամանակով ժամը 14.00-ին սկսվեց Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը, որը լրագրողների համար փակ էր։ «Ազատություն ռադիոկայան»-ի փոխանցմամբ` լրագրողներին միայն թույլ տվեցին ներս մտնել այն սենյակ, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կանգնեցին կողք կողքի եւ լուսանկարվեցին։ Նրանք զրուցում էին, բայց ձեռքսեղմում այդպես էլ չեղավ։ Մոտ երկու ժամ տեւած բանակցություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում «նորմալ» գնահատեց դրանք։
Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահները հավանաբար հանդես կգան հայտարարությամբ։
