Ձեզ անսահման քաջարի պահեցիք, Ձեզ աննահանջ պահանջատիրոջ պես պահեցիք, Ձեզ կոտրել չկարողացա՜ն...
Լրագրող Իլոնա Ազարյանը ՖԲ իր էջում գրել է
Կներեք մեզ մեր օրվա հերոս նահատակներ... Կներեք, որ Ձեզ խնայել չկարողացանք... Ձեզ անսահման քաջարի պահեցիք, Ձեզ աննահանջ պահանջատիրոջ պես պահեցիք, Ձեզ կոտրել չկարողացա՜ն...
Ախր տասնութ-տասնինը կիսաբոլորած գարուն էիք տեսել և ոչ ավելին... ու էլ՝ երբեք... ախր ո՜նց էիք հղկվել, էդ ե՞րբ հասցրիք...Շնորհակալ ենք հավերժ... կներեք
