ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրն առաջին անգամ նշվեց 1988 թվականի դեկտեմբերի 1-ին' բազմաթիվ երկրների առողջապահության նախարարների հանդիպումից հետո: Այն աշխարհի մարդկությանն ուղղված կոչ է՝միավորվելով կասեցնել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կործանարար համաճարակը, որը դարձել է ոչ թե մեկ երկրի կամ տարածաշրջանի, այլ ողջ երկրագնդի լրջագույն մարտահրավերներից մեկը:
1996 թվականին ՄԱԿ-ը հիմնում է վեց համաշխարհային կազմակերպությունների միություն' Միավորված ազգերի համատեղ ծրագիրը' ուղղված ՁԻԱՀ-ի դեմ պայքարին:
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ դարձավ կարմիր ժապավենը, որի գաղափարը պատկանում է նկարիչ Ֆրանկ Մուրին:
