Ձնամաքրման աշխատանքներ մայրաքաղաքում
Վաղ առավոտից տեղացող ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, առաջնահերթ ուշադրության կենտրոնում են հատկապես գլխավոր և երկրորդական փողոցները՝ անխափան երթևեկության ապահովման նկատառումով:
Զուգահեռաբար իրականացվում են նաև մայթերից ձնահեռացման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ:
Ձնամաքրման աշխատանքներում քաղաքապետարանի համապատասխան օղակների հետ միասին ներգրավված են բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատանքների ընթացքը տեղերում համակարգում են վարչական շրջանների ղեկավարները:
