Ձորաղբյուրում տղամարդն ընկել է ջրհորը եւ մահացել
Փրկարար ծառայությունը նոյեմբերի 30-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցների Այգեգործական փողոցում քաղաքացին ընկել է ջրհորը եւ չի արձագանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Երեւան քաղաքի Նոր-Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ Ա. Զ.-ի (ծնվ. 1957 թ.) դին ջրափոսից դուրս է բերվել տեղի ուժերով:
