ԵԱՀԿ–ն ընդունել է ահաբեկչության դեմ պայքարի ռուսական հռչակագիրը
ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի մասնակիցներին հաջողվել է համաձայնության գալ ահաբեկչության դեմ պայքարի հռչակագրի և մի շարք այլ փաստաթղթերի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Դժվար է գալ համաձայնության, առավել ևս այսպիսի կազմակերպությունում, ինչպիսինն է ԵԱՀԿ, որի մասնակիցն են 57 երկրներ»,-հայտարարել է Դաչիչը. «Սակայն մենք գոհ ենք, որ չնայած տարաձայնություններին ու բևեռացմանը, կարողացանք ընդունել մի շարք կարևոր որոշումներ»,– ասել է նա։
