Էբոլայի սպառնալիքը ՀՀ-ում` Լիբիայից ժամանած ինքնաթիռից հետո (Տեսանյութ)
Shabat.am-ը գրում է. Առողջապահության նախարարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքեց այն մտավախությունը, թե Էբոլայի վտանգը շոշափելի է դարձել երեկ Լիբիայից ժամանած ինքնաթիռի ժամանմամբ:
Հիշեցնենք, որ երեկ Լիբիայից Հայաստան ժամանող բեռնատար ինքնաթիռին չեն թույլատրել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդակայանում՝ էբոլայով չվարակվելու վախից, վերջինս էլ վայրէջք է կատարել Գյումրու «Շիրակ» օդակայանում: Այստեղ էլ անձնակազմին բժշկական ստուգման են ենթարկել:
