Էբոլայից բուժված իսպանուհի բուժքույրը 150 հազար եվրո է պահանջում
Էբոլայի վարակից բուժված իսպանուհի բուժքույր Թերեզա Ռոմերոն 150 հազար եվրոյի փոխհատուցում է պահանջում Մադրիդի առողջապահության հարցերով խորհրդական Խավիեր Ռոդրիգեսից իր հասցեին հնչեցրած կեղծ մեղադրանքների համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իսպանական ԶԼՄ-ներին:
Բժշկուհին իր հայցը ներկայացրել է որպես իր պատվի և արժանապատվության կոպիտ խախտում պաշտոնիայի կողմից, ով հայտարարել էր, որ Ռոմերոն խաբել և ճիշտ չի ներկայացրել իր ախտանիշները: Դիմումի մեջ նաև նշված է, որ պաշտոնյան մի շարք «ոչ ճշմարտացի» մեկանբանություններ է տվել մամուլին, մինչ բժշկուհին բուժվում էր Էբոլայից:
Թերեզա Ռոմերոն նաև հայտարարել է, որ մտադիր է դատավարության արդյունքում շահած 150 հազար եվրոն տրամադրել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից մեկին:
Հիշեցնենք, որ Թերեզա Ռոմերոն պաշտոնապես դարձավ Եվրոպայում Էբոլայով վարակված առաջին մարդը:
