«Էդ էր պակաս». Լիլիթը չի ընդունում, որ ինքն իր դեմքը ճանկռել է՝ հարևանուհուն սուտ մեղադրելու համար
1in.am-ը գրում է.Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ընթանում է Լիլիթ Հ.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ Լիլիթը շահադիտական դրդումներով՝ իր հետ հանրակացարանային տիպի շենքի նույն հարթակում ապրող Նաիրա Պ.-ից գումար ստանալու նպատակով և մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով՝ ածելիով իր դաստակը կտրել,եղունգներով դեմքը ճանկռել է ու հանցագործության մասին սուտ հաղորդում է տվել ոստիկանությունում, թե 2013 թվականի դեկտեմբերի 14-ին Նաիրա Պ.-ն ու նրա դուստրը վիճաբանության ժամանակ հարվածներ են հասցրել իրեն ու պատճառել մարմնական վնասվածքներ:
Լիլիթին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով:
Լիլիթի խնամքին է մինչև երեք տարեկան մանկահասակ երեխան: Բացի դրանից, Լիլիթը մի քանի օրից կմայրանա՝ նա հղի է, իր խոսքերով՝ երեխան ծնվելու է դեկտեմբերին:
Լիլիթը մանկատանն է մեծացել՝ այդպես ասացին այս գործով տուժող Նաիրան, ինչպես նաև հենց իր՝ Լիլիթի քույրը, ով Լիլիթի հակառակորդի «բանակից» է: Լիլիթն ու այդ քույրը նույն մորից ու տարբեր հայրերից են:
մանրամասները` սկզբնաղբյուրում
