Էդմոն Մարուքյանը հերքում է
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով օգտատերերից մեկի գրառմանը, ըստ որի՝ «Քոչարյանի երաշխավորության համար ստորագրած պատգամավորների թվում նաև «Ելք»-ի անդամներ կան», գրել է. «Պաշտոնապես հերքում եմ այս ապատեղեկատվությունը և այն տարածողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ «Ելք» դաշինքի վերաբերյալ նման ճղճիմ լուրեր տարածելուց»:
