Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բուրունդիի իր պաշտոնակցի հետ
Հոկտեմբերի 11-ին շարունակվել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովի շրջանակներում: Օրվա առաջին հանդիպումը տեղի է ունեցել Բուրունդիի արտաքին գործերի և տարածաշրջանային համագործակցության նախարար Էյմե Ալան Նյամիտվեի հետ, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու համար՝ հույս հայտնելով, որ այս միջոցառումը խթան կհանդիսանա դեռ 1992թ.-ից երկու երկրների միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունների զարգացման համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և միջոցառումը բարձր մակարդակով
կազմակերպելու համար՝ Բուրունդիի արտգործնախարարը նշել է, որ իր երկրի մի շարք քաղաքացիներ ավարտել են Հայաստանի ԲՈՒՀ-երը և այժմ իրենց նպաստն են բերում երկրի զարգացմանը։
Էյմե Ալան Նյամիտվեն ներկայացրել է իր երկրի արտաքին քաղաքական առաջնայնությունները, կարևորեց տարբեր միջազգային կառույցների, նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում փոխգործակցությունը։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, կարևորվել է իրավապայմանագրային դաշտի ձևորումը, առևտրատնտեսական, կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության զարգացմանը: Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերի շուրջ։
Նախարարը Նալբանդյանը ներկայացրել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների խորհուրդն ու նշանակությունը
