Եգիպտոսի ԱԳ նախարարը նշել է Պուտինի եւ աս-Սիսիի առաջիկա բանակցությունների թեմաները
Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին RT-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի բանակցությունների թեմաները, որոնք տեղի կունենան հոկտեմնբերի 17-ին Սոչիում, գրում է RT-ն:
«Անկասկած, այցի ժամանակ կքննարկվի Սիրիայի եւ տարածաշրջանի այլ ճգնաժամերի հետ կապված ջանքերի համակարգման հարցը, այդ իրավիճակից ելքի եւ ավելի շատ ավերվածություներից սիրիացի ժողովրդին ազատելու ուղիները, Սիրիայի վերականգման, նրա ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության հարցերը՝ առանց ոտնահարելու սիրիացի ժողովրդի կամքը», — նշել է նա:
Ըստ նախարարի, հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն իրավիճակը Եմենում եւ Լիբիայում, Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: