Եգիպտոսի նախկին նախագահը մահացել է դատարանի դահլիճում
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին մահացել է դատարանի դահլիճում, հաղորդում է Euronews-ը: Նա 67 տարեկան էր:
Նախկին նախագահին եւ «Մուսուլման եղբայրներ» շարժման մյուս գործիչներին մեղադրում էին բանտից փախչելու, ինչպես նաեւ 2011 թվականի հունվարին «արաբական գարնան» ժամանակ ոստիկանների սպանության եւ անկարգություններ հրահրելու մեջ: Մուրսին մահապատժի էր դատապարտվել, սակայն ավելի ուշ Կասսացիոն դատարանը չեղարկել էր վճիռը: