Էգուց-մյուս օրն էլ ինձ են ծեծելու. Համլետ Հարությունյան (Video)
1in.am-ը գրում է. «Ոստիկանությունը, դատախազությունը, մենք բոլորս պետք է այնպես անենք, որ այդ դեպքը բացահայտվի: Բա էգուց-մյուս օրն էլ ինձ են ծեծելու, ամոթ չի՞ այս տարիքին բռնեն ինձ ծեծեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ հարձակմանը:
Լրագրողների դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերը կարծում են, որ իշխանություններն են կազմակերպել այդ հարձակումը, Հ. Հարությունյանը պատասխանեց. «Կատեգորիկ դեմ եմ, դա իր դեմ հատուկ արված քայլեր են: Ինչպե՞ս կարող է իշխանությունը նման բանի գնա, երբ հարյուր տոկոսով համոզված է, որ ով էլ անի՝ իր վրա են գցելու»:
Արդյոք Ա. Մանուկյանի և ավելի վաղ՝ ազատամարտիկների վրա կատարված հարձակումները երկրում տիրող անպատժելիության մթնոլորտի արդյունք չե՞ն: «Ոչ, մթնոլորտը շատ պատժելի է: Պարզապես այդ մարդիկ պետք է պատժվեն»,- պատասխանեց Հ. Հարությունյանը:
