Էգուց-մյուս օրն էլ ինձ են ծեծելու.Համլետ Հարությունյան.VIDEO
«Ոստիկանությունը, դատախազությունը, մենք բոլորս պետք է այնպես անենք, որ այդ դեպքը բացահայտվի: Բա էգուց-մյուս օրն էլ ինձ են ծեծելու, ամոթ չի՞ այս տարիքին բռնեն ինձ ծեծեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ հարձակմանը:
Լրագրողների դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերը կարծում են, որ իշխանություններն են կազմակերպել այդ հարձակումը, Հ. Հարությունյանը պատասխանեց. «Կատեգորիկ դեմ եմ, դա իր դեմ հատուկ արված քայլեր են: Ինչպե՞ս կարող է իշխանությունը նման բանի գնա, երբ հարյուր տոկոսով համոզված է, որ ով էլ անի՝ իր վրա են գցելու»:
