Էջմիածնում 2-րդ կուրսի ուսանողի են դանակահարել
Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել բուհերից մեկի 2-րդ կուրսի ուսանող, 21-ամյա Խաչիկ Գ.-ին դանակահարելու մասին:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիր-Երեւան ճանապարհի միջանկյալ հատվածում գտնվող հողատարածքում, վիճաբանության ժամանակ, Խաչիկ Գ.-ն բռունցքով հարվածել է 25-ամյա Տիգրան Մ.-ի աչքին, ինչից հետո վերջինս դանակով հարվածել է Խաչիկ Գ.-ին:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 19.40-ին, Տիգրան Մ.-ն բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
