«Եկել եմ սատարելու գյումրեցիներին». Րաֆֆի Հովհաննիսյան
Այսօր Գյումրու Թատերական հրապարակում նախապես հայտարարված բողոքի հերթական ակցիան՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման, չկայացավ: Համակարգող խմբի անդամները որոշեցին հանրային քննարկման ընթացքում Գյումրու համակարգող խմբից երկու հոգու գործուղել Երևան՝ Ազատության հրապարակում ցույցեր անող համակարգող խմբից օրակարգ ճշտելու և հետագա անելիքների մասին իմանալու, իսկ մինչ այդ սպասել ու հավաքվել արդեն վաղը՝ նույն ժամին` ժամը հինգին:
Նրանց միացավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ներկայացրեց, ԱՄՆ-ից հյուր եկած Հոշարյան ընտանիքի հետ էր, ովքեր դեռ երկու- երեք տարի առաջ ընտրությունների հետ կապված թույլ տրված կեղծարարությունների կապակցությամբ բողոքի մեծ ակցիաներ էին կազմակերպել ԱՄՆ-ում, հիմա այստեղ են՝ մտահոգ ստեղծված կացությամբ:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում պարոն Հովհաննիսյանը մասնավորապես նշեց, որ ինքը հավատում է, որ ի վերջո հաղթելու են արդարությունն ու իրավունքը, գուցե ժամանակային առումով մի փոքր ուշ լինի, սակայն հաղթանակն ի վերջո ժողովրդինն է լինելու:
Այս պահին դեռ շարունակվում է երիտասարդների ինքնաբուխ, փոքր հավաքը:
Աղբյուր` Slaq.am
