ԵԿՄ-ի նախագահությունը կազմվեց. Իշխան Զաքարյանը չվերընտրվեց
Երկրապահ կամավորականների միության անդամներն այսօր` փետրվարի 18-ին, միաձայն ընտրեցին նախագահության անդամներին:
Վերընտրվել են Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Տարոն Մարգարյանը: Ինչպես եւ սպասվում էր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը չվերընտրվեց:
Զաքարյանը համագումարին չի մասնակցում:
