Էկոնոմիկայի նախարարությունը պարզելու է
Էկոնոմիկայի նախարարությունը պարզելու է Հայաստանի կանգնած գործարանների ճակատագիրը։ Այդ մասին հոկտեմբերի խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտնեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նախարարը նշեց, որ հարցը վերաբերում է 90-ականներին սեփականաշնորհված գործարաններին, երբ ներդրողների վրա պարտավորություններ չէին դրվում։
«Ավելի ուշ, սեփականաշնորհման պայմանագրերում սկսեցին որոշակի պարտավորություններ ներդնել ձեռնարկությունը գործարկելու մասով։ Հակառակ դեպքում ձեռնարկությունը կարող է դատական կարգով ազգայնացվել»,- ասաց Ճշմարիտյանը։
