Էլեկտրաէներգիայի սակագնի գլուխկոտրուկը...
Վերջին երկու օրերին մամուլում շրջանառվում են լուրեր, որ չնայած հոսանքի սակագինը հաստատվել է, բայց վերջին իրադարձությունների ֆոնի վրա հնարավոր է այնուամենայնիվ սակագինը առաջիկայում վերանայվի: Թե որքանով է վերը նշվածը մոտ իրականությանը եւ հնարավոր է արդյո՞ք հանձնաժողովը չեղյալ հայտարարի էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը, Fnews.am-ը փորձեց մեկնաբանություն խնդրել ՀԾԿՀ-ի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանից, ով մասնավորապես ասաց.
-Որոշման հիմքում տնտեսագիտորեն հիմնավորված փաստեր են, իսկ դա նշանակում է, որ նաեւ տնտեսագիտորեն հավասարակշռվել է եւ մատակարարի, եւ սպառողների շահերը: Հանձնաժողովի կողմից սահմանվել է այն նվազագույն շեմը, որից ցածր այլեւս անհնար կլիներ ՀԷՑ-ի կամ էներգետիկայի համակարգի արտադրող կայանների անխափան, հուսալի շահագործումը:
Ն. Ադամյան
