էլեկտրոնային կառավարման ցուցանիշով Երևանն աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքներից է
Փաստինֆոն գրում է. Էլեկտրոնային կառավարման տեսանկյունից Երևանն աշխարհի հարյուր քաղաքների շարքում զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը:
Կարելի է փաստել, որ մայրաքաղաքն էլեկտրոնային կառավարման տեսանկյունից աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքներից է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
Փոխքաղաքապետի փոխանցմամբ, Rutgers համալսարանի «Քաղաքների էլեկտրոնային կառավարում» 2013-2014թթ ուսումնասիրության հեղինակները հետազոտել են հարյուր խոշոր քաղաքների քաղաքապետարանների կայքերը մի շարք չափանիշներով՝ անվտանգություն, բովանդակություն, մատուցվող ծառայություններ, քաղաքացիների ներգրավվածություն և այլն:
Այս հետազոտության արդյունքում Երևանը հայտնվել է այս պատվաբեր հորիզոնականում:
մանրամասները` սկզբնաղբյուրում
