ԵՄ-ն ընդունում է Գերմանիայի հեգեմոնիան, որն իր հերթին ընդունում է ԱՄՆ-ի դիկտատը. Բեռլուսկոնի
Եվրամիությունն ընդունում է Գերմանիայի հեգեմոնիան, իսկ նրանք իրենց հերթին ենթարկվում են ԱՄՆ-ի դիկտատին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին:
Իր կողմից ստեղծված «Առաջ, Իտալիա» կուսակցության ներկայացուցիրների ազգային կոնֆերանսում ելույթ ունենալու ժամանակ Բեռլուսկոնին լուրջ անհանգստություն է հայտնել Եվրոպայում այսօր տիրող իրավիճակի հետ, որը նրա խոսքերով աղետալի է: Նրա կարծիքով` այսօր ԵՄ-ում զգաղվում է լիդերության բացակայություն, ինչը վախեցնող է:
«ԵՄ-ն ընդունում է Գերմանիայի հեգեմոնիան, որն իր հերթին ընդունում է ԱՄՆ-ի դիկտատը: Դրա համար էլ մենք հեռու չենք այն պայմաններից, որոնք 20-րդ դարում բերեցին երկու արյունալի աշխարհամարտերի»,-ասել է Բեռլուսկոնին:
