Emirates ավիաընկերությունը ևս դադարեցնում է չվերթները Սինայում
Emirates ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները Սինայի թերակղզում` կապված ռուսական A-321 ուղևորատար օդանավի կործանման հետ:
Այս մասին տեղեկացնում է Agence France Presse գործակալությունը` հավելելով, որ ավիափոխադրողը որոշել է սպասել ավիավթարի պատճառների պարզվելուն:
