ԵՊՀ դասախոսը ազատվել է աշխատանքից
Իր ծառայություններից դիմաց 40 հազար դրամ է պահանջող ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի անալիտիկ քիմիայի դասախոս Նունե Գյոկչյանի մատնանշած մաթեմատիկայի դասախոսը դեռ դասավանդում է ԵՊՀ-ում:Այս մասին հայտնեց ԵՊՀ լրատվական ծառայության պետ Կարեն Գրիգորյանը:
Նա նշեց, որ Նունե Գոկչյանը անմիջապես է ազատվել աշխատանքից, իսկ մյուս դասախոսի մասով դեռ հանգամանքներ կան, որ պետք է պարզվեն, ծառայողական քննություն է ընթանում, որը դեռ չի ավարտվել: Հավանաբար մի 10 օրից, երբ ռեկտորը կվերադառնա գործուղումից, ինչ-որ բաներ պարզ կլինեն:
Նշենք, որ համացանցում տարածված ձայնագրության համաձայն՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի անալիտիկ քիմիայի դասախոս Նունե Գյոկչյանը ուսանողին ներկայացնում է, որ 40 հազար դրամի դիմաց կարող է պարապմունքներ անցկացնել, օգնել քննության եւ ստուգարքի հարցում: Նա ուսանողին հորդորում է պարապել նաեւ մաթեմատիկա, եւ եթե այդ առարկայից էլ բարձր ստանա, ապա հնարավոր կլինի անցնել անվճար համակարգ: Այս ձայնագրության հրապարակումից հետո Նունե Գյոկչյանն ազատվել է աշխատանքից, իսկ մյուս դասախոսի մասով քննություն է կատարվում:
Երեւան քաղաքի դատախազին հասցեագրված Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ա. Սիմոնյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ: Քրեական գործն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:
