ԵՊՀ-ում ուսանողների սակավությունը խնդիր է դարձել
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երևանի պետական համալսարանը վերջին ժամանակահատվածում հայտնվել է ծանր վիճակում, քանի որ հետզհետե նվազում է ԵՊՀ ընդունվող ուսանողներ թվաքանակը: Բանը հասել է նրան, որ մայր բուհի ղեկավարությունը որոշում է կայացրել փակել, վերամիավորել և անվանափոխել համալսարանում գործող մի քանի ֆակուլտետներ:
«Ժողովուրդ»-ը փորձել է այս տեղեկությունը ճշտել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանից, որը սակայն, կտրականապես հերքել է այդ ամենը:
