Էպիլեպսիայով հիվանդ տղամարդուն ծեծի ենթարկելու վերաբերյալ բացատրություն է տվել Ճոյտի որդին
Էջմիածին քաղաքի 38-ամյա բնակիչ Պարույր Թորոյանի հաղորդման հիման վրա ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ, ով հայտնել է, որ նախորդ օրը Զվարթնոց թաղամասից դեպի Նորակերտ գյուղ ընկած ճանապարհահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել իր և 52-ամյա Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ու 22-ամյա Արայիկ Հակոբյանի միջև, որի ժամանակ Հակոբյանները ծեծի են ենթարկել իրեն: Դեպքից հետո Վաղարշապատի բաժին է ներկայացել Հակոբ Հակոբյանը և կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել:
մանրամասները` yerkir.am-ում:
