Եռակողմ հայտարարությունից դժգոհողների թիվն Ադրբեջանում շատանում է: Պայմանավորվածության շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից Արցախ ուղևորվող հումանիտար օգնությունը դեկտեմբերի 6-ին տարվել է Ադրբեջանի տարածքով, մասնավորապես, Գանձակի օդանավակայանից այն ավտոշարասյունով տեղափոխվել է Ստեփանակերտ: «Azadliq» թերթը, մեջբերելով լրագրող Էլչին Ռուստամլիին, գրում է. «*Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա խաղաղության պայմանագիր,
*Ղարաբաղի հայերը չեն ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը,
*Ադրբեջանի օրեքները չեն գործում Ղարաբաղում, այն չի գտնվում Ադրբեջանի վերահսկողության ներքո,
*Ղարաբաղում է գտնվում ավելի քան 25 հազար հայ զինծառայող, որոնք հրաժարվում են լքել տարածքը,
*Դա ի՞նչ օգնություն է, ինչու ենք մենք դա թույլ տալիս, ինչու պետք է թշնամուն օգնություն տրամադրվի մեր իսկ տարածքներով»: