Երբ անձեռնմխելիները կրակում են նվեր ստացած զենքերով...VIDEO
Ինչու՞ են Հայաստանում մարդիկ դառնում պատգամավոր. ոմանք իրենց ստվերային բիզնեսի օգտին օրե նքներ ընդունելու համար, ոմանք՝ իրենց կրիմինալ հակումներն անպատիժ իրականացնելու, և, ցավոք, քչերին է հաջողվում հասնել խորհրդարան՝ ժողովրդի իրական շահերը պաշտպանելու համար:
Նրանցից ամենավտանգավորը թերևս քրեական հակումներ ունեցող խավն է, որն անձեռնմխելիության մանդատը վահան դարձրած՝ ոտնձգություն է կատարում մարդու՝ Սահմանադրությամբ ամրագրված բարձրագույն արժեքի՝ կյանքի դեմ: Մտորելու տեղիք են տալիս այն դեպքերը, երբ մարդու կյանքի դեմ ոտնձգությունը կատարվում է բարձրաստիճան պաշտոնյայի նվիրած զենքով. թուրքի զենքով, որը հասնելով Հայաստան՝ զենք է դառնում հայի դեմ: Պաշտպանության նախարարներից մեկից ստացած նման մի զենքով էլ Ազգային ժողովի ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր, Յուվեցի Կարո մականվամբ հայտնի Կարո Կարապետյանը կյանքին սպառնացող ծանր մարմնական վնասվածք էր հասցրել Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանին, բայց դեպքից 5 տարի անց դարձել տուժող: Ի՞նչպես...
lakmoes.am
