Երբ բոլորը պատժամիջոցներ էին սահմանում Ռուսաստանի դեմ, մենք չմիացանք դրանց. Էրդողան
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի ցուցաբերած դիրքորոշումը դիվանագիտական չէ:
«Նրանք առաջնորդվում են զգացմունքներով։ Լավ չէ անմիջապես պատժամիջոցների մասին խոսակցություն սկսելը։
Երբ բոլորը պատժամիջոցներ էին սահմանում Ռուսաստանի դեմ, Թուրքիան դա չի արել։ Մենք հայտարարեցինք, որ Ռուսաստանը ռազմավական գործընկեր է, և մենք կշարունակենք սննդամթերք մատակարարել նրան։ Այդ տեսանկյունից Ռուսաստանի համար լուրջ չէ թուրքական ապրանքներից հրաժարվելը։
