Ե՞րբ են բացելու փակագծերը. ինչո՞ւ չի բացահայտվում Հրաչ Մուրադյանի սպանությունը
Արդեն մեկ տարի է, ինչ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ներգրավմամբ գործում է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության ամբողջական բացահայտման և հանցագործություն կատարած բոլոր անձանց պարզելուն և մերկացնելուն ուղղված գործողությունները համակարգելու նպատակով ստեղծված համատեղ օպերատիվ-քննչական խումբը: Հիշեցնենք, որ Մուրադյանն անհայտ անձի կողմից արձակված կրակոցից սպանվել էր 2013թ. ապրիլի 2-ին` ժամը 9-ի սահմաններում` Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի վարչական շենքի մուտքի դիմաց:
Yerkir.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ սպանության գործի նախաքննությունը շարունակվում է, ՀՀ քննչական կոմիտեի ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում կատարվում են քննչական որոնողական աշխատանքներ:
Հիշեցնենք, որ Մուրադյանի սպանության ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազն էր Աղվան Հովսեփյանն, ով ներկայումս զբաղեցնում է քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը: Գործով մեղադրյալ անցնող միակ անձը` Պռոշյան գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյնանն, ում նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին, այս տասն ամիսների ընթացքում որևէ քննչական գործողության չի մասնակցել, քննիչների հետ նրա հանդիպումները սահմանափակվել են միայն կալանքի փոփոխման հետ կապված փաստաթղթային հարցերը կարգավորելով:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
