Երբ հոգեպես մնում ես լուսաբացին կարոտ.
Լրագրող ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ ֆԲ ԻՐ ԷՋՈՒՄ, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լայնամասշտաբ պատերազմին , ու տեղի ունեցող ռազմական հանցագործությանը գրել է.
Ոչ մի ուժ իրավունք չունի բռունցքը սեղանին խփելու, ու լուսաբացին «ռազմական գործողություն» նկարելու խաղաղ աշխարհի քարտեզի վրա...
Ինձ միշտ թվացել է, որ մենք այն սերունդն ենք, որը չի զգալու պատերազմի ֆիզիկական, բնական ցավը, որի բացատրությունը փնտրելու ենք միայն գրքերում ու հանրագիտարաններում: Բայց ինձ միայն թվում էր…
Հիմա ինքս զգացի, թե ինչ բան է ծակ տանիքը, արյունը, ցավը, կորուստը։ Երբ արդեն պատերազմ է լուսամուտիդ հակառակ կողմում, աչքերդ փրկությունից բացի ոչինչ չեն որոնում: Փրկում ես մարմինդ ֆիզիկապես, բայց հոգեպես մնում լուսաբացին կարոտ:

