1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Երբ կդադարեն սպանել հայ զինվորներին Ղարաբաղում

Իմ վաղեմի ծանոթի՝ Ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից Դավիթի հետ զրույցի ժամանակ նա խնդրեց ինձ հոդված գրել «Երբ կդադարեն սպանել հայ զինվորներին Ղարաբաղում» թեմայով:

 

Պետք է ասել, որ Դավիթը հայերին եւ հատկապես Ղարաբաղի հայերին հատուկ ավանդական հայացքներ ունի Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հանդեպ: Դրա հետ մեկտեղ, նա, ինչպես ցանկացած հայ, ցավով է տանում շփման գծում անվերջանալի ողբերգական դեպքերը:

 

Սակայն հարցը տրվել է, եւ պետք է պատասխանել, այլապես գրոշի արժեք չունի այն, ինչը կոչվում է «քաղաքական հետազոտություն»: Ընդ որում, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառներն ու տրամաբանությունը բացատրելու համար մտավոր մեծ ջանքեր չեն պահանջվում:

 

Հայաստանում գազպրոմական խալյավայի վրա ինքնահաստատված «պատվարժան» չաչանակները գերադասում են Հայաստանի անվտանգությունը կապել Ռուսաստանի քաղաքականության հետ եւ նույնիսկ բազմիցս պնդել են, թե Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումները բարիք են Հայաստանի համար, իսկ Էջմիածին փոքրիկ քաղաքում բնակվող որոշ «ֆելդմարշալներ» հայտարարել են, որ դա լավ է, քանի որ այդ ամենը բաժին կհասնի հայկական բանակին:

 

Շա՞տ է հասել հայերին անցած պատերազմում: Ներկայում այդ գազպրոմցիները պնդում են, որ Պուտինը փրկել է Հայաստանը եւ դադարեցրել հարձակումները Ղարաբաղում հայերի դիրքերի վրա:

 

Ադրբեջանցիների հարձակումները դադարել են մի քանի օր, իսկ հետո վերսկսել նախկին ուժով: Պետք է ասել, որ Ռուսաստանի ու Բելոռուսի քաղաքականության արդյունքում Հարավային Կովկասում խախտվել է ուժերի հավասարակշռությունը, Ադրբեջանի օգտին:

 

Եթե դա այդպես չլիներ, Ադրբեջանն այդքան ագրեսիվ չէր լինի: Անշուշտ, Ադրբեջանը ներկայում Հայաստանից ուժեղ է բոլոր տեսակների զենքերով ու զորատեսակներով, դա չեն թաքցնում նաեւ հայ զինվորականները:

 

Իհարկե, դա տեղի է ունեցել Ռուսաստանի քաղաքականության արդյունքում, որը Հայաստանը դարձրել է իր պատանդը: Եթե Ռուսաստանը շահագրգիռ լիներ Հարավային Կովկասի կայունությամբ, դա կլիներ ամուր ու երկարաժամկետ:

 

Բայց ինչո՞ւ պետք է Ռուսաստանը շահագրգիռ լինի կայունությամբ, եթե կոնֆլիկտայնությունն ու պատերազմի սպառնալիքը Հարավային Կովկասն իր ազդեցության տակ պահելու գլխավոր գործոնն է:

 

Եթե Ռուսաստանը շփման գծում սադրանքների կապակցությամբ պահանջներ ներկայացներ Ադրբեջանին, դա կլիներ Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի ազդեցության ավարտը, թեեւ այդ դեպքում զինված ընդհարումները կդադարեին:

 

Բոլորի համար պարզ է, որ ագրեսիվ կողմը Ադրբեջանն է, սակայն այդ մասին Ռուսաստանը երբեք չի հայտարարել, թեեւ ԱՄՆ-ն դա արել է միանշանակ: Ավելին, Մինսկի խմբում Ռուսաստանի մասնակցությունը Ադրբեջանի վարած սողացող պատերազմի դիվանագիտական «ապահովումն» է:

 

Պետք է նկատի առնել եւս մեկ գործոն՝ ռուս-թուրքական քաղաքական մերձեցումը, այսինքն՝ եւս մեկ գործոն պատերազմը եւ Ադրբեջանի ագրեսիան զսպելու հարցում: Ռուսաստանն ու Թուրքիան ներկայում այնքան սերտ հարաբերության մեջ են, որ Ադրբեջանի այդ արարքները կանխելը բարդություն չի ներկայացնում:

 

Կա մի թեմա, որը ջանադրաբար թաքցում են հայկական ու առավել եւս ռուսական քարոզչությունը: Այն է՝ ով է Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության գլխավոր զսպողը Սեւծովյան-Կովկասյան տարածաշրջանում: Անկասկած՝ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն:

 

Թուրքիան ու Ռուսաստանը վարում են ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը Հայաստանի ինտեգրումը թույլ չտալու համատեղ քաղաքականություն, ինչը տվել է իր արդյունքը:

 

Ներկայում Հայաստանի հետ կարելի է անել ամեն ինչ, ոչ ոք շահագրգռված չէ նրա շահերը պաշտպանելու ու անվտանգությունն ապահովելու հարցում:

 

Ներկայիս իրավիճակը լիովին ձեռնտու է Ռուսաստանին: Հարավային Կովկասում ռուսական քաղաքականությունն իրականացվում է հայկական արյան վրա: Ղարաբաղում հայ զինվորների սպանությունները կարող են դադարել ՆԱՏՕ-ի ու Եվրամիությանը Հաաստանի ինտեգրման արդյունքում:

 

ՆԱՏՕ-ի գործընկերությունը ներկայում հաջողությամբ շրջանցում է այն հանգամանքը, որի մասին այդքան խոսում են գազպրոմական դեմագոգները՝ 5-րդ կետը: ՆԱՏՕ-ն պաշտպանում է ոչ միայն դաշինքի անդամներին, այլեւ պարտավոր է ապահովել իր բարեկամների անվտանգությունը:

 

Հայաստանի անվտանգությունը կարող է ապահովվել միայն նրա շահերը ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի շահերին ու սկզբունքներին համապատասխանեցնելու արդյունքում:

 

Եթե Դավիթն ու նրա ընկերները սրանում չեն տեսնում զինվորների կյանքը փրկելու հնարավորություն, ապա կարող են փնտրել այլ միջոցներ:

 

Հայկական քաղաքականության մեջ կա վաղեմի եւ ավանդական սկզբունք՝ իրավիճակը հասցնել տապալման, կոլպսի, իսկ հետո պնդել, որ այլ միջոց, բացի վասալացումից, չկա: Այս սկզբունքը հաջողությամբ հաստատվել է 1990 թվականից:

 

Lragir.am

 
Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan