«Երբ լռում են դիվանագետները, խոսում է հրետանին».Գուրգեն Եղիազարյանը՝ սահմանին տիրող վիճակի մասին
ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը կապում է Մադրիդյան սկզբունքերի հետ:
Նա Fnews.am-ի հետ զրույցում նկատեց, որ Ադրբեջանը, հրադադարի պայմաններում, պարտադրում է Հայաստանին լարում ստեղծել սահմանին, և Հայաստանին ներքաշում է նոր գործընթացների մեջ:
«Ադրբեջանն ի ցույց է դնում միջազգային հանրությանը, որ Արցախում կա չլուծված խնդիր, որովհետև 10 տարի շարունակ մեր արտաքին քաղաքականությունը ոչ մի բանով չի զբաղվել»,-նշեց Գուրգեն Եղիազարյանը:
Նա հակված չէ այն տեսակետին, որ խնդրի կարգավորման համար պետք է նախահարձակ լինել: Ըստ ԱԱԾ նախկին պաշտոնյայի, հարցի կարգավորման համար, պակասում է ճիշտ դիվանագիտությունը:
«Որպես կանոն, երբ լռում են դիվանագետները, խոսում է հրետանին»,- ասում է Գուրգեն եղիազարյանն ու հավելում, որ Հայաստանը ժամանակ և հնարավորություն ուներ միջազգային հանրությանը ներկայացնել ողջ պատմական ճշմարտությունը.
«Մենք չենք արել դա, ու հիմա էլ քաղում ենք դրա հետևանքները…»,-նշեց Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ հարկավոր է նոր գաղափարներով ու մոտեցումներով ամեն ինչ սկսել զրոյից:
