Երբ մենք միաբանված ենք, ունենում ենք հաղթանակներ. Վլադիմիր Գասպարյան
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ երբ ազգը միաբանված է լինում, ունենում է հաղթանակներ.
՛՛Այս օրը հիմք դրվեց և՛ Առաջին, և՛ Երկրորդ, և՛ Երրորդ հանրապետություններին, և սա ևս մեկ անգամ ապացույցն է այն բանի, որ երբ մենք միաբանված ենք ունենում ենք հաղթանակներ, հաղթանակներ, հաղթանակներ, երբ միավորված չենք` եղեռն ենք տեսնում: Միաբանությանը տարակարծությունն է խանգարում, և այն մթնոլորտը, որ հաճախ տիրում է մեր մեջ՝ մի բան ուռճացնում ենք, մի բան թեթևացնում ենք, մի բան շտկելու փոխարեն ավելի ենք խորացնում՛՛,- ասաց նա:
